Ադրբեջանի կեղծ «հումանիտար բեռը» չի մտնելու Արցախ. հարյուրավոր արցախցիներ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհին են հավաքվել
Այս պահին հարյուրավոր արցախցիներ հավաքվել են Ակնա-Ստեփանակերտ ճանապարհին՝ թույլ չտալու ադրբեջանական բեռների մուտքը: Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է Տեղեկատվական շտաբի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը և լուսանկար հրապարակել:
«Այս պահին հարյուրավոր մեր հայրենակիցների հետ գտնվում ենք Ակնա (Աղդամ) Ստեփանակերտ ճանապարհին։
Ադրբեջանի կեղծ «հումանիտար բեռը» չի մտնելու Արցախ։
Ովքեր ունեն հնարավորություն միացեք մեզ։
Ամենայն հավանականությամբ գիշերելու ենք այստեղ»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը 40 տոննա ալյուր է ուղարկել Արցախ: