Օգոստոսին Հունաստանում անտառային հրդեհների պատճառով 20 մարդ Է զոհվել
Հունաստանում հրշեջները պայքարում են երկրի հյուսիս-արևելքում ԵՄ պատմության մեջ խոշորագույն անտառային հրդեհների դեմ։
«Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Բալաշ Ույվարին։
«Սա ԵՄ-ում երբևէ գրանցված ամենամեծ հրդեհն է»,- ասել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը։
Նա նշել է, որ դեռևս չի հաջողվում վերահսկել կրակի տարածումը ։ Նրա խոսքով ՝ ԵՄ-ն Հունաստանին օգնություն ցուցաբերելու համար ուղարկել է 11 ինքնաթիռ և ուղղաթիռ, ինչպես նաև ավելի քան 400 հրշեջ:
Ըստ աղբյուրի՝ ավելի վաղ հաղորդվել էր, որ հրշեջները 11-րդ օրն է, ինչ պայքարում են Հունաստանի հյուսիս-արևելքում գտնվող Էվրոս շրջանում հզոր բնական հրդեհների դեմ, կրակն աստիճանաբար մոտենում է Թուրքիայի հետ սահմանին:
Օգոստոսին Հունաստանում անտառային հրդեհների պատճառով 20 մարդ Է զոհվել։