Շուշիի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման դեպք. ՌԴ ՊՆ
Շուշիի շրջանում այսօր` օգոստոսի 29–ին, հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել Ադրբեջանի կողմից։
Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը ռուսական խաղաղապահ առաքելության մասին ամենօրյա տեղեկագրում։
Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։
Նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորախումբն ադրբեջանական ու հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում։