Պատրաստ եմ խաղալ Հայաստանի հավաքականում․ Սևիկյան
«Պարի Նիժնի Նովգորոդի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանը Спорт-Экспресс հետ զրույցում պատասխանել է Հայաստանի հավաքականում հանդես գալու մասին հարցին։
«Ես պատրաստ եմ խաղալ Հայաստանի ազգային հավաքականում։ Պարզապես ասել եմ, որ ազգային հավաքականում խաղալու ցանկություն կա։ Հրավե՞ր չի եղել․․․ սեպտեմբերին չեմ միանալու հավաքականին»,- ասել է Սևիկյանը։
21-ամյա եզրային հարձակվողը «Լոկոմոտիվի» սան է, սակայն երբեք չի խաղացել հիմնական կազմում և 2017 թվականին տեղափոխվել է իսպանական «Լևանտե»։
2022 թվականի ամռանը Սևիկյանը տեղափոխվել է «Պարի Նիժնի Նովգորոդ», փոխանցում է ArmSport.am-ը: