Հետախուզվում էր սուտ մատնության մեղադրանքով
Մասիսի քրեական հետախույզների ստացած օպերատիվ տվյալներն իրացնելիս, օգոստոսի 28-ին, ժամը 10.20-ին, Սամարա-Երևան չվերթի ժամանումից հետո, «Զվարթնոց» օդանավակայանի սպասասրահում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 1968 թ. ծնված Զոհրաբ Զ.-ն, որը փետրվարի 1-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով:
Նա ներկայացվել է ԱՆ պրոբացիոն ծառայություն: