ՖԻՖԱ-ն կարող է 15 տարով ֆուտբոլից հեռացնել Ռուբիալեսին
ՖԻՖԱ-ն կարող է Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) նախագահ Լուիս Ռուբիալեսին երկար ժամանակով հեռացնել ֆուտբոլից։
ArmSport.am-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Daily Mail-ը, ՖԻՖԱ-ն պատրաստվում է ապահովել, որ Ռուբիալեսին թույլ չտան 15 տարի աշխատել ֆուտբոլում։
Ավելի վաղ Իսպանիայի դատախազությունը հետաքննություն էր սկսել Ռուբիալեսի կողմից սեռական բռնության գործով։