Ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցել ՌԴ նախագահի պատվին տրված ճաշկերույթին. ադրբեջանական կայքի անդրադարձը
Ադրբեջանական vesti.az կայքն անդրադարձել է Պուտինի' երեկվա այցին Հայաստան և մասնավորեպես այն հանգամանքին, որ ի պատիվ ՌԴ նախագահի կազմակերպված ճաշկերույթին մասակից չի դարձել ՀՀ նախկին նախագահը' Ռոբերտ Քոչարյանը: Նա ինչ-որ առումով նեղացած է Պուտինից: Ըստ այդ աղբյուրների' վերջին շրջանում Քոչարյանը երկու անգամ ցանկացել է հանդիպել Պուտինի հետ, վերջինս չի արձագանքել: «Այլապես ի՞նչ է նշանակում' Քոչարյանը Հայաստանում չէ, երբ մեկ ամսից ավելի բոլորը գիտեն, որ դեկտեմբերի երկուսին Ռուսաստանի նախագահը ժամանելու է Երևան»,- արձանագրեց մեր զրուցակիցը:
Նշվում է նաև, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին, ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի, չեն հրավիրել պաշտոնական ճաշին' հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախորդ անգամ, երբ Երևան էր ժամանել Մեդվեդևը, նա հրաժարվել էր մասնակցել ՌԴ նախագահի պատվին տրված ճաշին: Սակայն ավելի ուշ պարզվեց՝ Ծառուկյանին հրավիրել են, և նա ներկա է եղել ճաշկերույթին: