«ՀՀ-ն չի կատարում միջազգային պարտավորությունները»․ Բաքվի արձագանքը՝ Երևանին
Ադբեջանի արտաքին գործերի նախարարությունը արձագանքել է երեք հայ երիտասարդների հետ կապված Հայաստանի արտգործնախարարության օգոստոսի 28-ի հայտարարությանը, փոխանցում է Ազատությունը։
«Հայաստանի ԱԳՆ-ն ոչ միայն անօրինական է անվանում Ադրբեջանի ինքնիշխան տարածքում ստեղծված Լաչինի սահմանային անցակետը, այլև սուտ տեղեկատվություն է տարածում օգոստոսի 28-ին, էթնիկ և ռասայական թշնամանք և վիրավորանք Ադրբեջանի պետական դրոշի նկատմամբ քրեական գործով, բերման ենթարկված ՀՀ երեք քաղաքացիների առևանգման մասին: Այսպիսով, Հայաստանը ցույց է տալիս, որ չի կատարում իր միջազգային պարտավորությունները», - ասել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն։
Բաքուն պնդում է, թե «հումանիզմի սկզբունքից ելնելով, դադարեցրել է քրեական հետապնդումը նշված երեք անձանց նկատմամբ՝ հաշվի առնելով նրանց տարիքը և այն, որ «անկեղծորեն զղջացել են իրենց արարքների համար»: