Երգչուհի Ադելն ուշագնաց է եղել համերգի ժամանակ
Երգչուհի Ադելն ուշագնաց է եղել ելույթի ժամանալ, որը կայացել է Վեգասում: Այս մասին հայտնում է The Sun-ը: Երգչուհու խոսքով՝ անվտանգության աշխատակիցներն են օգնել իրեն, երբ նա կորցրել է գիտակցությունը կուլիսներում:
«Նրանք բարձրացրել են ինձ գետնից, երբ ես կորցրեցի գիտակցությունս»,- պատմել է 35-ամյա երգչուհին:
Ադելն օրեր առաջ պատմել է երկրպագուներին, որ բախվել է առողջական հարցերի և պատրաստվում է հրաժարվել սուրճից:
«Այս շաբաթ ես որոշել եմ հրաժարվել սուրճից, բայց ողջ շաբաթ ունեցել եմ գլխացավեր և դա անտանելի էր»,- Showbiz-ի փոխանցմամբ՝ պատմել է նա: