Բելառուսի հետ սահմանին գտնվող անօրինական միգրանտները գրոհել են լեհ սահմանապահների վրա
Մի խումբ անօրինական միգրանտներ Բելառուսի հետ սահմանին հարձակվել են լեհ սահմանապահների վրա. դեպքի վայր են ուղարկվել ջրանետիչներ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Интерфакс» գործակալությունից, այդ մասին հաղորդել է Լեհաստանի սահմանային պահազորի մամուլի ծառայությունը։
«Երեկ՝ օգոստոսի 28-ին, Դուբիչե Ցերկևնե սահմանի պահակետի հատվածում Բելառուսի տարածքից 60 օտարերկրացիներից բաղկացած ագրեսիվ խումբը քարեր է նետել լեհ սահմանապահների ուղղությամբ», - ասվում է հաղորդագրության մեջ։
«Դեպքի վայր է ուղարկվել հատուկ «Tajfun» մակնիշի ավտոմեքենա՝ հանդերձված ջրանետիչներով։ Մեքենայի ժամանելուց հետո խումբը հետ է քաշվել Բելառուս, ջրանետիչները չեն կիրառվել», - նշվում է հաղորդագրության մեջ։
Tajfun-ը ժամանակակից մասնագիտացված ոստիկանական մեքենա է՝ բութ և սուր առարկաների և բաց կրակի նկատմամբ բարձր կայունությամբ, որը հանդերձված երկու ջրանետիչներով` հարմարեցված ոստիկանական առաջադրանքների համար: