Իրանի և Ադրբեջանի սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել
Այսօր Իրանի և Ադրբեջանի սահմանին երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնում է Day.Az-ը՝ հղում անելով Ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը:
Ինչպես փոխանցում է ԱՊԱ գործակալությունը, հղում անելով Թեհրանի գեոֆիզիկայի սեյսմոլոգիական ծառայության կենտրոնի կայքին, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Յարդիմլիսկի շրջանում:
Փոխանցվում է, որ երկրաշարժը տեղի է ունեցել այսօր՝ Ադրբեջանի ժամանակով 14:36, իսկ Թեհրանի ժամանակով 14:06-ին:
Զոհերի և ավերածությունների մասին չի փոխանցվում: