Բարսելոնայի պաշտպանը կարող է տեղափոխվել իսպանական մեկ այլ թիմ
«Բարսելոնայի» պաշտպան Կլեման Լանգլեն կարող է կարիերան շարունակել «Սևիլիայում», Armsport-ի փոխանցմամբ՝ հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ Լանգլեն կարող է վարձավճարով տեղափոխվել «Սևիլիա», քանի որ լիարժեք տրանսֆերն անհնար է։ Նշվում է, որ խաղացողը պատրաստ է վերադառնալ իր նախկին ակումբ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ալ-Նասրը ցանկանում է գնել ֆուտբոլիստին։
Լենգլեն «Բարսելոնայում» հանդես է գալիս 2018 թվականից։ Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը։
28-ամյա պաշտպանը «Սևիլիայում» հանդես է եկել 2016-ից 2018 թվականներին։ Ընդհանուր առմամբ նա իսպանական ակումբի կազմում անցկացրել է 73 հանդիպում, խփել չորս գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։