Ինտերը հաղթեց արտագնա խաղում
Իտալական Ա Սերիայի 2-րդ տուրում «Ինտերը» արտագնա խաղում 2 անպատասխան ուղարկեց «Կալյարիի» դարպասը։
Միլանյան թիմի կազմում գոլ խփեցին Դումֆրիսն ու Լաուտարո Մարտինեսը։
Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հյուրերի կազմում մասնակցեց ամբողջ հանդիպմանը։
Երկրորդ տուրից հետո «Ինտերն» ունի 2 միավոր, փոխանցում է Armsport-ը։