Նեխուրը բոլոր հիվանդությունների դեմ ունիվերսալ միջոց է
Telegraf.com.ua-ի փոխանցմամբ՝ նեխուրը Հին Եգիպտոսում ու Հին Հունաստանում որպես անփոխարինելի միջոց օգտագործվել է բժշկության մեջ։
Նեխուրի տերևները լայնորեն օգտագործվում են մաշկի բորբոքման հիվանդությունների (այրվածքներ, բորբոքված վերքեր և այլն) բուժման համար։ Կես բաժակ նեխուրի տերևների վրա մինչև վերջ լցնում ենք քացախ, հավելում ենք կես գդալ աղ և դնում ենք բորբոքված մասերի վրա։
Ալերգիայի դեպքում պետք է նեխուրի մանրացրած արմատները 2 ճաշի գդալով լցնել մեկ բաժակ սառը ջրի մեջ, թրմել երկու ժամ, օրական երեք անգամ խմել սնվելուց 15-20 րոպե առաջ՝ բաժակի 1/3-ի չափով։
Բացի այդ, նեխուրի արմատներն ու տերևներն օգտագործվում են գաստրիտի, նևրոզի, քնի խախտման, ստեոխոնդրոզի, արտրիտի, արտրոզի, ցիստիտի, պիելոնիֆրիտի դեմ պայքարում, փոխանցում է Mediahub-ը։