4 ուտելիք, որոնք կօգնեն պայքարել քաղցկեղի դեմ
«Այն ամենն, ինչ պետք է քաղցկեղի դեմ պայքարելու համար կարող եք գտնել ձեր սառնարանում» ասում է Քվեբեքի Համալսարանի աշխատակից բիոքիմիայի ու մոլեկուլյար բժշկության դոկտոր Ռիչարդ Բելիվոն:
Վերջերս «ձեքիս տակ» հայտնվեց նրա «Քաղցկեղի դեմ պայքարող մթերքներ» (Foods to Fight Cancer. ) գիրքը, որտեղ բավականին մատչելի լեզվով նկարագրված է, թե ինչ և ինչու պետք է օգտագործեն քաղցկեղ ախտորոշմամբ հիվանդները:
Ահա և մի փոքր հատված այդտեղից.
Բրոկկոլի
Բոլոր խաչածաղկավոր (կաղամբ, ծաղկակաղամբ և այլն) պարունակում են քաղցկեղի դեմ պայքարող նյութեր: Բրոկկոլին դրանցից միակն է, որ պարունակում է սուլֆոռաֆանի մեծ քանակություն: Սուլֆոռաֆանը հզոր միացություն է, որը նպաստում է օրգանիզմի պաշտպանական ֆերմենտներն ու դուրս նետում քաղցկեղ առաջացնող ու կանցեռոգեն նյութերն:
Միչիգանի Համալսարանի վերջին հետազոտությունների համաձայն սուլֆոռաֆանը նաև վերացնում է քաղցկեղի աճին նպաստող բջիջները:
Օգնում է պայքարել քաղցկեղի հետևյալ տեսակների դեմ. Կրծքի, լյարդի, թոքերի, շագանակագեղծի, մաշկի, ստամոքսի և միզապարկի
Օգտագործման չափաքանակը: Ինչքան շատ, այնքան լավ: Բժիշկները խորհուրդ են տալիս այն ավելացնել այնտեղ, որտեղ կարող եք` աղցան, ապուր թե պիցցա:
Հատապտուղներ
Բոլոր հատապտուղները պարունակում են հակաքաղցկեղային ֆիտոնուտրեիններ: Բայց սև ազնվամորին հատկապես հարուստ է բիոքիմիական անտոցիաններով, որոնք դանդաղեցնում են նախաքաղցկեղային բջիջների աճը ըստ Օհայո նահանգի Բժշկական Համալսարանի անց կացրած վերջին հետազոտությունների (ղեկավար բժիշկ Հարի Սթոներ):
Օգնում է պայքարել քաղցկեղի հետևյալ տեսակների դեմ. Հաստ աղիի, կերակրափողի, բերանի խոռոչի և մաշկի
Օգտագործման չափաքանակը: Բժիշկ Սթոները խորհուրդ է տալիս օրական մեկ բաժակ հատապտուղներ գործածել:
Լոլիկ
Լոլիկը լիկոպենի լավագույն աղբյուրներից մեկն է, սա նյութ է, որը լոլիկներին հաղորդում է իրենց կարմիր գույնը: Nutrition and Cancerամսագրի վերջին հետազոտությունների համաձայն լիկոպենը քաղցկեղային բջիջների աճը զգալիորեն նվազեցնում է:
Օգնում է պայքարել քաղցկեղի հետևյալ տեսակների դեմ.Էնդոմետրիկ, թոքերի, շագանակագեղձի, ստամոքսի
Օգտագործման չափաքանակը: Ամենաշատը օգուտ կտան եփված լոլիկները: Ջերմության ազդեցության տակ մեծանում է լիկոպենի քանակը, որը մարմինն ունակ է կլանել:
Ընկույզ
Վիրջինիայի Marshall University School-ի կողմից անց կացրած հետազոտությունները պարզել են, որ ընկույզներում առկա ֆիտոստերոլները պատնեշ են դանդաղեցնում են կրծքի քաղցկեղի զարգացումը: Բժիշկ Էլանի Հարմանի կարծիքով դրանք արգելափակում են էստրոգենի ընկալիչները, որն էլ իր հերթին դանդաղեցնում է կրծքի քաղցկեղը:
Օգնում է պայքարել քաղցկեղի հետևյալ տեսակների դեմ. Կրծքի, շականագեղձի
Օգտագործման չափաքանակը: Օրական մեկ ունցիայի գործածումն ըստ հետազոտությունների կտա լավագույն արդյունքները, փոխանցում է Mediahub-ը: