Ռուսական առաջին բեռներն Սաուդյան Արաբիա են անցել Իրանի «Հյուսիս-Հարավ» ՄՏԿ-ով
Ռուսաստանն առաջին անգամ իրանական միջանցքով իր բեռներն արտահանում է Սաուդյան Արաբիա, հայտարարել է Իրանի երկաթուղիների կառավարիչ տնօրեն և ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարար Միադ Սալեհին, հայտնում է IRNA-ն։
Ռուսաստանից Սաուդյան Արաբիա բեռների տարանցման համար 36 կոնտեյներներից բաղկացած առաջին բեռնատար գնացքն Իրան է մտել Ինչե-Բուրուն սահմանային անցակետով՝ Թուրքմենստանի տարածքից, ասել է Սալեհին։
Փոխնախարարը մանրամասնել է, որ գնացքը շարժվում է դեպի Իրանի հարավային Բանդար Աբբաս նավահանգիստ, որտեղից այն կտեղափոխվի Սաուդյան Արաբիայի Ջիդդա նավահանգիստ։
Սալեհին նշել է, որ Իրանով անցնող միջանցքը գործարկվել է Իրանի կառավարության երկաթուղային տրանսպորտի ոլորտի դիվանագիտական ջանքերի արդյունքում։