Մակրոնը հայտարարել է Նիգերում ECOWAS-ի ռազմական գործողություններին աջակցելու Ֆրանսիայի պատրաստակամության մասին
Ֆրանսիան աջակցում է Նիգերում արևմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական ընկերակցության (ECOWAS) դիվանագիտական գործողություններին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը:
«Մենք պետք է ամուր շարունակենք մեր քաղաքականությունը (...). Մենք չենք ճանաչում պուտչիստներին։ Մենք աջակցում ենք նախագահին (Մոհամմեդ Ռում), որը հրաժարական չի տվել, և պահպանում ենք նրա հանդեպ մեր պարտավորությունները: Եվ մենք աջակցում ենք ECOWAS-ի դիվանագիտական գործողություններին: Իսկ եթե այն այդպես որոշի, ապա կաջակցենք նաև զինվորականներին»,-ասել Է Մակրոնը:
Ավելի վաղ Նիգերի պուտչիստական ռեժիմը, որն իշխանության էր եկել հուլիսի 26-ի հեղաշրջման արդյունքում, Ֆրանսիայի դեսպան Սիլվեն Իթթեից պահանջել էր լքել երկիրը 48 ժամվա ընթացքում, հաղորդվում էր Նիգերի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել էր օգոստոսի 25-ին: