Հայաստանի Մ-21 հավաքական է հրավիրվել 25 ֆուտբոլիստ
Հայաստանի Մ-21 հավաքականը սկսում է նախապատրաստվել ՈւԵՖԱ Եվրոպայի 2025 թվականի առաջնության որակավորման փուլի հանդիպումներին:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը, գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը հրապարակել է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը:
Դարպասապահներ
Գոռ Մատինյան – ԲԿՄԱ
Ռաֆայել Մանասյան - «Արարատ-Արմենիա»
Սերգեյ Միքայելյան - «Փյունիկ»
Պաշտպաններ
Էրիկ Սիմոնյան – ԲԿՄԱ
Նորայր Նիկողոսյան – ԲԿՄԱ
Արմեն Սարգսյան – ԲԿՄԱ
Խարիտոն Այվազյան – ԲԿՄԱ
Ռուբեն Աբրահամյան – ԲԿՄԱ
Համլետ Մնացականյան - «Շիրակ»
Անդրանիկ Հակոբյան – «Էլչե» (Իսպանիա)
Ավենտիս Ավենտիսյան - «Գո Ըհեդ Իգլս» (Նիդերլանդներ)
Կիսապաշտպաններ/Հարձակվողներ
Նարեկ Ալավերդյան – ԲԿՄԱ
Գևորգ Տարախչյան – ԲԿՄԱ
Սերոբ Գալստյան - «Արարատ»
Լևոն Դարբինյան - «Շիրակ»
Նարեկ Հովհաննիսյան - «Վան»
Կարեն Նալբանդյան - «Ալաշկերտ»
Գոռ Մանվելյան - «Նանտ» (Ֆրանսիա)
Տիգրան Ավանեսյան - «Բալտիկա» (Ռուսաստան)
Էդուարդ Բագրինցև - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Էդգար Փիլոյան – «Կրասնոդար» (Ռուսաստան)
Դարոն Իսկենդերյան - «Ռեալ Մոնարքս» (ԱՄՆ)
Նիկոլաս Կալուկյան - «Սիրակուզա» (ԱՄՆ)
Լևոն Վարդանյան - «Փյունիկ»
Միսակ Հակոբյան – ԲԿՄԱ
Հայաստանի Մ-21 հավաքականը կսկսի նախապատրաստությունը սեպտեմբերի 4-ին: ՈւԵՖԱ Եվրոպայի 2025 թվականի առաջնության որակավորման փուլի շրջանակում Հայաստանի Մ-21 հավաքականը առաջին 2 հանդիպումը կանցկացնի Հայաստանում: Սեպտեմբերի 8-ին մեր ընտրանին Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզահամալիրում կհյուրընկալի Ալբանիայի, իսկ սեպտեմբերի 12-ին՝ Չեռնոգորիայի Մ-21 ընտրանիներին: