Թումանյան 39 հասցեում կառուցված ձեղնահարկն ամբողջությամբ ապամոնտաժվեց
Թումանյան 39 հասցեում տրված շինթույլտվությունն անվավեր ճանաչելուց հետո բազմաբնակարան շենքը սպասարկող համատիրությունը համայնքի աջակցությամբ սկսեց կառույցի ապամոնտաժման գործընթացը:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
2022թ. հոկտեմբերի 11-ին տրամադրված շինթույլտվությամբ շենքի երկու բնակիչներ տանիքի շուրջ 295 քմ տարածքում փաստացի սկսել էին հավելյալ 6-րդ հարկ կառուցել:
Հաշվի առնելով կառույցի տեղադիրքն ու ծավալը` հատուկ տեխնիկայով մի քանի օրում այդ հարկն ամբողջությամբ ապամոնտաժվեց:
Մանրամասները՝ տեսանյութում: