Թաեքվոնդոյիստ Սարգիս Սարգսյանը բրոնզե մեդալ է նվաճել Տալլինի միջազգային մրցաշարում
Հայաստանի թաեքվոնդոյի հավաքականի անդամ, 68 կգ քաշային Սարգիս Սարգսյանը բրոնզե մեդալ է նվաճել Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում անցկացված բաց առաջնությունում:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի «Ֆեյսբուք»-ի էջը, Սարգսյանը երեք մենամարտերում առավելության է հասել մրցակիցների նկատմամբ՝ արդյունքում կանգնելով պատվո հարթակի երրորդ աստիճանին:
Վաստակավոր մարզիչ Գևորգ Դանիելյանի սանն ընդամենը մեկ ամիս առաջ արծաթե մեդալ էր նվաճել Խորվաթիայում տեղի ունեցած Եվրոպայի ուսանողական խաղերում: