Էլթոն Ջոնը վնասվածքներով հոսպիտալացվել է
![](/timthumb.php?src=disc/28-08-23/cf774636b1f0560b0d1c7de4bae86d12.jpg&w=450)
Բրիտանացի հայտնի երգիչ Էլթոն Ջոնը վնասվածքներով հոսպիտալացվել է Մոնակոյում։ Այս մասին հայտնում է ֆրանսիական Nice Matin թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
Ըստ պարբերականի՝ հայտնի փոփ-աստղը ֆրանսիական Ռիվիերայում ընկել իր տանը ու վնասվածքներ ստացել։
Նշենք, որ հուլիսի 8-ին Էլթոն Ջոնը վերջին համերգն է տվել Շվեդիայում՝ հրաժեշտի իր հրաժեշտի շրջագայության շրջանակներում։ Այն տևել է 330 օր։
Ջոնի շոուն Ստոկհոլմում նշանավորում է մի դարաշրջանի ավարտը և երգչի հյուրախաղային կարիերան, որը տևեց մոտ 50 տարի:
Հունիսի 25-ին Էլթոն Ջոնն իր վերջին ելույթն է ունեցել հայրենիքում՝ Գլաստոնբերիի երաժշտական փառատոնում։
Աղբյուրը