ՀԱՊԿ-ում հայտնել են, որ կազմակերպության զորավարժություններն ուղղված չեն երրորդ երկրների դեմ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների համատեղ զորավարժություններն ուղղված չեն այլ պետությունների դեմ, միավորումն ագրեսիա չի դրսևորում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը։
«Մենք ոչ մի ագրեսիվություն չենք ցուցաբերում և զորավարժությունների նպատակներն ու մնացած ամեն ինչ չենք ուղղում երրորդ երկրների դեմ», - նրա խոսքերն է մեջբերում ТАСС-ը։
Բելառուսի տարածքում սեպտեմբերի 1-ից 6-ն անցկացվելու է «Մարտական եղբայրություն–2023» համատեղ օպերատիվ-ռազմավարական զորավարժությունը։ Դրան մասնակցող զորակազմերն օգոստոսի 25-ից սկսել են վերաբազավորվել հանրապետությունում։