Ստեփանավանում առաջին անգամ անցկացվեց Air Fest փառատոնը
Փոքր ինքնաթիռների ավիաշոու, ավիամոդելավորում, պարապլանով թռիչք, դրոններով շոու, ուղղաթիռներով և պարաշյուտով թռիչք, նաև փորձառու օդաչուների դասախոսություններ. Ստեփանավանում առաջին անգամ անցկացվեց Air Fest փառատոնը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սա արդեն 4-րդ Air Fest-ն էր, սակայն նախորդ 3-ն անցկացվել էին Արցախում։ Ստեփանավանում անցկացվող օդային փառատոնին մասնակցելու համար Հայաստան էին ժամանել նաև Վրաստանից և Ռուսաստանից։
Ամբողջ օրվա ընթացքում Ստեփանավանի օդանավակայանի երկնքում սավառնում էին թռչող սարքեր՝ տարբեր մակնիշի փոքր ինքնաթիռներ, ուղղաթիռներ, դրոններ, պարապլան, թռիչքներ իրականացրեցին նաև պարաշյուտները։
Փառատոնի կազմակերպիչների խոսքով այս պատմությունն իրականում սկիզբ է առել 6 տարի առաջ՝ Արցախում, որտեղ 2017 թվականին անցկացվել է առաջին օդային փառատոնը։
Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում