Տղամարդը սիրած կնոջը դուրս է նետել երրորդ հարկի պատուհանից
Սանկտ Պետերբուրգում տղամարդը սիրած կնոջը դուրս է նետել պատուհանից։ 30-ամյա տուժածը հոսպիտալացվել է, գրում է news.am–ը՝ հղում անելով REN TV-ին։
Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 26-ի գիշերը Կուպչինսկայա փողոցում։ Կինը ծանր վնասվածքներ է ստացել, բժիշկներըօգնություն են ցուցաբերում։ Նրա վիճակը գնահատվում է ծանր։
«Կնոջը երրորդ հարկի պատուհանից դուրս է նետել զուգընկերը։ Նրան հաջողվել է կալանավորել»,- ասել է աղբյուրը:
Հարուցվել է քրեական գործ, հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»։