Ինչպե՞ս կարգավորել հացի հերթերը Ստեփանակերտում. Արշավիր Ղարամյանը առաջարկ է ներկայացրել
Կարծում եմ պետք է շտապ մտցնել հացի կտրոնային համակարգ,և նույն կտրոնով բաց թողնել,և պատրաստի հացը և այդ հացին համապատասխան քանակությամբ հաց պատրաստելու բաղադրիչներ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի հերոս, Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանը:
«Առաջարկ իրավասու և պատասխանատու մարմիներին ու նրանց ղեկավարներին:
Ինչպե՞ս կարգավորել հացի հերթերը Ստեփանակերտում և մարդկանց վերադարձնել թեկուզ և ծանր,լի դժվարություններով,բայց իրավիճակին համահունչ բնականոն ապրելակերպի...
Կարծում եմ Ստեփանակերտի բնակչության 50-60 %-ն ի վիճակի է տնային պայմաներում հաց պատրաստելու (թխելու),ըստ այդմ կարծում եմ պետք է շտապ մտցնել հացի կտրոնային համակարգ,և նույն կտրոնով բաց թողնել,և պատրաստի հացը և այդ հացին համապատասխան քանակությամբ հաց պատրաստելու բաղադրիչներ՝ (ինգրիդենտներ՝ ալյուր,աղ, խմորիչներ և այլն),որպեսզի մարդիկ կարողանան տնային պայմաներում պատրաստեն (թխեն) հանապազօրյա հացը»,- գրել է նա: