Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանի Դաշնությանը
Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատունը հայտարարություն է տարածել 2023 թվականի օգոստոսի 7-ին Եկատերինբուրգում Թալիշ-Մուղանի Ինքնավար Հանրապետության կազմավորման 30-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառման կապակցությամբ։
«Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ուղղված այս միջոցառման անցկացման կապակցությամբ դեսպանությունը բողոքի նոտա է հղել ՌԴ ԱԳՆ-ին, իսկ դեսպան Փոլադ Բյուլբյուլ օղլին նամակով դիմել է Սվերդլովսկի նահանգապետ Եվգենի Կույվաշևին՝ արտացոլելով Ադրբեջանի սկզբունքային դիրքորոշումը և խիստ բողոքը։ Սրան զուգահեռ Եկատերինբուրգում գործող «Ադրբեջան-Ուրալ» հասարակական ազգային-մշակութային կազմակերպության ղեկավար Շախին Շիխլինսկին դիմումներ է հղել քաղաքի համապատասխան վարչական մարմիններին։
Ռուսաստանյան կողմի ուշադրությանն է ներկայացվել, որ նման սադրիչ բնույթի միջոցառման կազմակերպումը և դրան Եկատերինբուրգի քաղաքային դումայի նախագահ Իգոր Վոլոդինի հյուրի կարգավիճակում մասնակցելն անընդունելի է, Ռուսաստանիիշխող կուսակցության ներկայացուցչի այս քայլը անջատողականություն է քարոզում, հիմնովին հակասում Ադրբեջանի և Ռուսաստանի միջև դաշնակցային փոխգործակցության ոգուն, ինչպես նաև վնասում երկկողմ համագործակցությանը։
Հաստատակամ խնդրանք է ներկայացվել՝ անհապաղ միջոցներ ձեռնարկել Իգոր Վոլոդինի և այս միջոցառման կազմակերպիչների դեմ, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել՝ ապագայում Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ուղղված նման սադրիչ քայլերը կանխելու համար։
Դեսպանությունն այս պահին սպասում է ռուսական կողմի պաշտոնական պատասխանին»,- ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ