Ռուսաստանի Քննչական կոմիտեն հաստատել է Եվգենի Պրիգոժինի զոհվելու փաստը
Ռուսաստանի Քննչական կոմիտեն ավարտել է Տվերի մարզում տեղի ունեցած ավիավթարից հետո մոլեկուլային գենետիկական հետազոտությունները։ Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունում, բոլոր զոհվածների ինքնությունը պարզվել է, նրանք համապատասխանում են հայտարարված ցուցակին, որում ընդգրկված է «Վագներ» ՄՌԿ-ի ղեկավար Եվգենի Պրիգոժինը։
«Տվերի մարզում տեղի ունեցած ավիավթարի հետաքննության շրջանակներում ավարտվել են մոլեկուլային գենետիկական հետազոտությունները։Դրանց արդյունքներով պարզվել է բոլոր 10 զոհվածների ինքնությունը, դրանք համապատասխանում են թռիչքի թերթիկում հայտարարագրված ցանկին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
ՌԴ ԱԻՆ-ի հաղորդմամբ, չորեքշաբթի Տվերի մարզի Կուժենկինո գյուղի մոտ վթարի է ենթարկվել Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ թռչող Embraer Legacy մասնավոր ինքնաթիռը։ Ինքնաթիռում գտնվող բոլոր տասը մարդիկ, ըստ նախնական տեղեկությունների, զոհվել են։ Օդային տրանսպորտի դաշնային գործակալության կողմից տրամադրված ուղևորների ցուցակի համաձայն՝ Եվգենի Պրիգոժինը ներառվել է ուղևորների թվում։ Ինքնաթիռը պատկանել է MNT-Aero ընկերությանը, որը մասնագիտացած է բիզնես փոխադրումների ոլորտում։
Տվերի մարզում ավիավթարից հետո Ռուսաստանի Քննչական կոմիտեն գործ է հարուցել ճանապարհային երթևեկության անվտանգության և օդային տրանսպորտի շահագործման կանոնների խախտման վերաբերյալ։