Փարիզը դառնում է էլեկտրական սկուտերներն արգելող առաջին եվրոպական մայրաքաղաքը
Այս տարվա սեպտեմբերի 1-ին 15 հազար էլեկտրական սկուտերներ, որոնք հասանելի էին Փարիզում, կանհետանան Ֆրանսիայի մայրաքաղաքի փողոցներից, գրում է news.am-ը՝ հղում անելով Euro Weekly News-ին։
Dott, Lime և Tier Mobility երեք մասնավոր օպերատորները, որոնք մատակարարում են այս էլեկտրական սկուտերները, օրեր շարունակ զբաղված էին դրանք փողոցից հեռացնելով: Մինչեւ ամսվա վերջ Փարիզը կդառնա եվրոպական առաջին մայրաքաղաքը, որն ամբողջությամբ արգելում է տրանսպորտային այս երկանիվ միջոցները։
Ապրիլի սկզբին ծառայությունը պահպանելու մասին աննախադեպ քվեարկության ժամանակ հարցվածների 90%-ը պատասխանել է վճռական «ոչ»-ով։ Սակայն պարզվել է, որ ընտրացուցակներում գրանցվածների միայն 7,46 տոկոսն է մասնակցել քվեարկությանը։
Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն անձամբ է քարոզել մասնակցել քվեարկությանն՝ ընդգծելով, որ այս էլեկտրական սկուտերների հեռացումը կնվազեցնի փողոցներում առկա անհարմարությունները։