Հայկ Մարությանը նոր տեսանյութ է հրապարակել․ «Գոնե էս մի հոլովակից ինձ մի ջնջեք»
Կատարված աշխատանքի մասին երկորդ հոլովակը, ֆեյսբուքյան իր էջում հրապարակում է կատարել Ազգայի առաջընթաց կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը։
Նա տեսանյութին կից գրել է․ «Հ.Գ. Խնդրում եմ գոնե էս մի հոլովակից ինձ մի ջնջեք )))»։
Հիշեցնենք՝ ավելի վաղ նա գրել էր․ «ՔՊ կուսակցության վարչության նախագահի տեղակալը իր ֆեյսբուքյան էջում տարածել է մեզանից գողացած նախընտրական հոլովակը:
Դա էլ քիչ է՝ կադրում, որտեղ ես ստորագրում եմ եվրոպական ավտոբուսների համաձայնագիրը, ինձ կադրից ջնջել են, իմ խոսքը փոխարինել են ուրիշի խոսքով, կեղծված հոլովակի վերջում էլ «ճպպցրել են» ՔՊ-ի լոգոն։
Կեղծել, կեղծել ա, միանգամից ընտրություններն էլ կեղծեք…
Հ. Գ. Էջի սքրինշոթը՝ մեկնաբանությունում»։
Տիգրան Ավինյանն արձագանքել է այս հրապարակմանն ու հայտարարել․ «Եթե ինչ-որ մեկն իրեն տեսանյութից հանել է, դա ամոթալի է»։