ՌԴ Կուրսկի և Բրյանսկի մարզերը ենթարկվել են ԱԹՍ-ների հարձակման
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է այս գիշեր Ռուսաստանի Բրյանսկի և Կուրսկի շրջաններում անօդաչու թռչող սարքերի ոչնչացման մասին։
«Օգոստոսի 27-ին՝ գիշերը և առավոտյան, Կիևի ռեժիմը հերթական ահաբեկչության փորձն է կատարել Ռուսաստանի Դաշնության տարածքում՝ օգտագործելով ինքնաթիռային անօդաչու թռչող սարքեր։ Հերթապահ հակաօդային պաշտպանության համակարգերը հայտնաբերել և ոչնչացրել են Բրյանսկի և Կուրսկի շրջանների տարածքով թռչող երկու անօդաչու թռչող սարք»,- ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։
Իր հերթին Կուրսկի նահանգապետ Ռոման Ստարովոյտը հայտնել է, որ նախնական տեղեկությունների համաձայն՝ գիշերը Կուրսկում անօդաչու թռչող սարքը բախվել է Կառլ Մարքսի փողոցում գտնվող բազմաբնակարան շենքին։
«Մի քանի հարկերում ապակիներ են կոտրվել։ Միաժամանակ պայթյունի ալիքից ապակիներ են կոտրվել Մարքսի փողոցում գտնվող Կուրսկի պետական ագրարային համալսարանի ինժեներական ֆակուլտետի շենքում։
Հրդեհներ չեն եղել, բնակիչներ չեն տուժել։ Պայթյունի վայրում աշխատել են բոլոր օպերատիվ ծառայությունները։ Այժմ վնասը գնահատվում է, մենք անպայման կօգնենք վնասված գույքի վերականգնմանը»,- ասել է նա։