ՖԻՖԱ-ն պաշտոնանկ է արել իսպանական ֆուտբոլի ղեկավարին՝ աշխարհի առաջնության ժամանակ ֆուտբոլիստուհուն համբուրելու համար
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն որակազրկել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լուիս Ռուբիալեսին՝ 2023 թվականի կանանց աշխարհի առաջնության ժամանակ ազգային հավաքականի ֆուտբոլիստուհուն համբուրելու համար։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Lenta.ru»-ն։
Որակազրկումը նախատեսված է 90 օրով։ Այն ուժի մեջ է մտնում օգոստոսի 26-ից և կտևի մինչև պաշտոնյայի նկատմամբ կարգապահական վարույթի ավարտը։ Նրան նաև արգելված է մոտենալ ֆուտբոլիստուհի Հենիվեր Հերմոսոյին, ում նա համբուրել է։
Օգոստոսի 24-ին ՖԻՖԱ-ն կարգապահական գործ է հարուցել Ռուբիալեսի նկատմամբ վերոհիշյալ մրցաշարում տեղի ունեցած միջադեպի պատճառով։ Ավելի ուշ իսպանացի նախկին ֆուտբոլիստուհի Անա Ռոմերոն հորդորել էր նրան պաշտոնաթող լինել։
Պարգևատրման արարողության ժամանակ Ռուբիալեսը մեդալ է հանձնել Իսպանիայի հավաքականի ավագ Հերմոսոյին և համբուրել նրա շուրթերը, ինչի համար արժանացել է ԶԼՄ-ների և իսպանացի քաղաքական գործիչների քննադատությանը: Սկանդալից հետո Ռուբիալեսը ներողություն է խնդրել և հայտարարել, որ դա արել է առանց չարամտության։