Ալ-Իթիհադի մարզիչն արձագանքել է Բենզեմայի հետ կոնֆլիկտի մասին լուրերին
«Ալ Իթիհադի» գլխավոր մարզիչ Նունո Էշպիրիտու Սանտուն հերքել է թիմի հարձակվող Կարիմ Բենզեմայի հետ կոնֆլիկտի մասին լուրերը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ մարզչին իբրևէ թե դուր չի գալիս ֆրանսիացի հարձակվողի խաղաոճը։ Հաղորդվում էր նաև, որ 49-ամյա մասնագետը Բենզեմային չի նշանակել թիմի ավագ, ինչը ցնցել է Կարիմին, իսկ ինքը՝ խաղացողը, դժգոհում է մարզչի կողմից իր նկատմամբ ոչ պրոֆեսիոնալ վերաբերմունքից։
«Ուզում եմ մի բան ճշտել. մամուլում կարդացի, որ Կարիմի հետ այնքան էլ լավ հարաբերություններ չունեմ։ Ինձ ճանաչողները հասկանում են, որ դա հիմարություն է»,- ArmSport.am-ի փոխանցմամբ՝ Էշպիրիտու Սանտուի խոսքերն է մեջբերում Goal-ը: