Ավետել էին, որ Երևանում 2 նոր ճանապարհ են կառուցելու, հիմա ասում են՝ կանենք 2024-25 թվականներին․ Մեսրոպ Առաքելյանը՝ իշխանության խոստումների մասին
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, Երևանի ավագանու անդամի թեկնածու Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան գրառմամբ խոսել է քաղաքային իշխանության չկատարված խոստումների մասին։ Նա մասնավորապես գրել է․
«Դեռևս այս տարվա հունվարին Ավինյանը ավետել էր, որ Նորք Մարաշում կառուցելու է երկու ճանապարհ՝ Մյասնիկյան պողոտայից դեպի Նոր-Նորք և Մարաշից դեպի Սարալանջ։
Առաջինը պետք է ավարտվեր այս տարի, երկրորդը՝ հունիսին։
Ի դեպ, առաջին՝ 2,4 կմ ճանապարհի 2,2 կմ-ը մի քանի տասնամյակ է կա, պետք է ասֆալտապատեն 200 մետր հատված։
Էլ չեմ խոսում այդ ճանապարհների անարդյունավետության մասին, որոնք ավելացնելու են խցանումները Սարալանջի փողոցում և բնակելի տների մոտ, որտեղ որոշ հատվածներում ճանապարհի լայնությունը մեկ մեքենայի համար է։
Եվ ահա, Ավինյանը իր նախընտրական ծրագրում հիմա էլ ասում է, որ այդ ճանապարհները կսարքեն՝ մեկը՝ 2024-2025թթ և մյուսն էլ՝ այս տարեվերջ։
Սրանք մի պարզ օրինակ են անարդյունավետ, ոչ պրոֆեսիանալ, մեծ-մեծ խոսացող իշխանությունների մասին»։