100-ամյա կինը բացահայտել է երկարակեցության պարզ գաղտնիքները
100-ամյա բրիտանուհի Ավգուստա Ֆոլքները, ով փրկվել է պատերազմից, բացահայտել է երկար կյանքի պարզ գաղտնիքները։ Shantnews-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Southend Echo-ն։
Կինը մեծացել է անգլիական Դևոն կոմսությունում, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է Կանանց գյուղատնտեսական բանակում և պատերազմ գնացած տղամարդկանց փոխարեն զբաղվել գյուղատնտեսությամբ։ 1990 թվականին Ֆոլքները տեղափոխվել է անգլիական Պիթսի քաղաք՝ իր թոռներին ավելի մոտ լինելու համար։ Բրիտանուհու խոսքով՝ ինքը երբեք չի մտածել, որ կապրի 100 տարի։
«Ես երբեք թմրանյութեր չեմ ընդունել, սա հազվադեպ դեպք է», – ասում է նա:
Կինն իր երկարակեցության գլխավոր գաղտնիքն անվանել է քրտնաջան աշխատանքը։
«Մայրիկս ասում էր՝ դու աշխատում ես կամ սովամահ լինում», – հիշում է նա։
Երկարակյաց կնոջ որդին նշել է, որ Ֆոլքները կենսուրախ է և ակտիվ՝ չնայած մեծ տարիքին և լսողության ու տեսողության հետ կապված խնդիրներին։