Հայտնի դերասանի կյանքի համար բժիշկները պայքարում են
90-ամյա ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վլադիմիր Էտուշին հասցրել են հիվանդանոց ծանր հիվանդության պատճառով: Նրա կյանքի համար բժիշկները պայքարում են: Սովետական կինոմատոգրաֆիայի լեգենդ Վլադիմիր Էտուշը գտնվում է մոսկովյան կլինիկաներից մեկում. բժիշկներն ախտորոշել են թոքերի բորբոքում:
Ինչպես պարզվել է` դերասանը էլիտար հիվանդանոցում է գտնվում հունվարի 17-ից, որտեղ նրան ուղարկել է բուժող բժիշկը: Բժիշկները հայտնի հաճախորդի մոտ անմիջապես թոքերի բորբոքում են հայտնաբերել և որոշել անմիջապես հոսպիտալացնել: Մինչև հիմա նա ստացիոնար բուժում է ստանում:
Դերասանը հեռախոսազրույցի ընթացքում ասել է, որ հանգստացնեն իր երկրպագուներին. «Ինձ հետ ամեն ինչ լավ է, ինձ հետ ամեն ինչ նորմալ է»:
Էտուշը նկարահանվել է ավելի քան 40 ֆիլմում, իսկ նրա ամենահայտնի կերպարներից են Սաախովը' «Կովկասի գերուհին» ֆիլմում, Շպակը' «Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը» և Կարաբաս-Բարաբասը' երկսերիանոց «Բուրատինոյի արկածները» ֆիլմերում: