Լեհաստանում լեգիոնելոզից 8 մարդ է մահացել
Վերջին շրջանում Լեհաստանի Ժեշուվ քաղաքի շրջանում լեգիոնելոզից առնվազն ութ մարդ է մահացել:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Polsat Լեհական հեռուստաալիքը:
Ընդհանուր առմամբ, այս պահի դրությամբ լեգիոնելոզի ախտանիշներով տարածաշրջանում հոսպիտալացվել է 113 հիվանդ:
Ժեշովում և հարակից շրջաններում լեգիոնելոզի տարածման կապակցությամբ տեղական իշխանությունները ճգնաժամային շտաբ են հրավիրել։ Հանգստյան օրերին սպասվում են ջրամատակարարման ցանցի ախտահանման աշխատանքներ:
Ժեշուվա շրջանում լեգիոնելոզից վարակման և մահվան դեպքերի մասին առաջին հաղորդումները սկսել են հայտնվել շաբաթվա կեսին: