Լեհ սահմանապահները հայտնել են Բելառուսի հետ սահմանին ապօրինի ներգաղթյալների հարձակման մասին
Մի խումբ անօրինական միգրանտներ հարձակում են գործել Բելառուսի հետ սահմանին լեհ սահմանապահների վրա, դեպքի վայր են ուղարկվել ջրցան մեքենաներ և զրահամեքենա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Լեհաստանի սահմանապահ պահակախմբի մամուլի ծառայությունը:
«Դուբիչե-Ցերկևնա սահմանապահ ուղեկալի հատվածում մի խումբ ագրեսիվ օտարերկրացիներ քարեր նետելով հարձակվել են լեհ սահմանապահների պարեկների վրա այն բանից հետո, երբ վերջիններս կանխել են անօրինական կերպով Լեհաստան ներթափանցելու նրանց փորձը: Դեպքի վայր են ուղարկվել Լեհական ոստիկանության հատուկ մեքենաները»,-ասվում է հաղորդագրության մեջ: