Սուտ է, թե մարդիկ անտարբեր են. Անդրանիկ Թևանյան
«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Առավոտյան եղանք Էրեբունի համայնքում: Շատ լավ քաղաքացիներ ունենք: Սուտ է, թե մարդիկ անտարբեր են: Լավ էլ ամեն ինչից տեղյակ են, լավ էլ հետևում են իրադարձություններին ու անհանգստացած են մեր երկրի շուրջ ստեղծված իրավիճակով:
Երեկոյան ժամը 18:30-ին էլ ենք լինելու Էրեբունի համայնքում: Խաղաղ Դոնի 23 հասցեից կսկսենք հանդիպումները բնակչության հետ: Հրավիրում եմ էրեբունցիներին համատեղ քայլերթի:
Ամեն մի թաղում, բակում, համայնքում պետք է ալիքներ բարձրանան ու վերջում դառնա ծով բազմություն:
Միացեք, որ փոխենք այս իշխանությանը: Սպասում եմ»: