Մոսկվայում սկսել են հրաժեշտ տալ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Յուրի Յակովլևին
Այսօր առավոտյան Մոսկվայում սկսել են հրաժեշտ տալ թատրոնի և կինոյի նշանավոր դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Յուրի Յակովլևին: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը:
Հրաժեշտի արարողությունը տեղի է ունենալու Հին Արբատում՝ Եվգենի Վախտանգովի անվան թատրոնում:
Փոխանցվում է, որ ամբողջ փողոցի երկայնքով մարդիկ են հավաքվել, որոնք ցանկանում են վերջին անգամ տեսնել տաղանդավոր դերասանին:
Հիշեցնենք, որ դերասանը մահացել էր հիվանդանոցում այս տարվա նոյեմբերի 30-ին: