Ադրբեջանի կողմից ԼՂ շրջափակումը մարդկության դեմ հանցագործություն է․ ԱՄՆ սենատոր
Ամերիկացի սենատոր Բիլ Քեսիդին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը մարդկության դեմ հանցագործություն է որակել:
«Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակն օրեցօր ավելի է ծանրանում։ Եթե Ադրբեջանը չվերացնի շրջափակումը, մարդիկ սովամահ կլինեն։ Սննդի օգտագործումը որպես զենք Հռոմի ստատուտի 7-րդ հոդվածի խախտում է՝ մարդկության դեմ հանցագործություն»,- գրել է Քեսիդին Twitter-ի իր միկրոբլոգում։