Սոնա Եսայանի և Գրիգ Գևորգյանի համատեղ հանգիստը Դուբայում
Հումորիստ և հաղորդավար Գրիգ Գևորգյանը կնոջ՝ պարուհի Սոնա Եսայանի հետ մեկնել է հանգստի Դուբայ, որտեղից էլ ինստագրամյան իրենց էջերում հրապարակում են համատեղ լուսանկարներ:
Նրանք հրապարակել են առաջին համատեղ կադրերը, որին կից գրել են. «Ամառ, մայրամուտ և սեր»:
Նշենք, որ Գրիգն ու Սոնան ամուսնացել են 2019 թվականին: Նրանք ոչ ավանդական հարսանիք էին կազմակերպել, որին ներկա են եղել նրանց մտերիմներն ու ընկերները: