Կանադայում քաղաք են տարհանել անտառային հրդեհների պատճառով
Օգոստոսի 25-ին Կանադայի հյուսիս-արևմուտքում բռնկված անտառային հրդեհները ստիպել են փրկարարներին անհապաղ տարհանել Հեյ-Ռիվեր քաղաքը, որի բնակչությունը կազմում է մոտ 4 հազար մարդ։ Shantnews-ի փոխանցմամբ՝ այս մասին օգոստոսի 26-ին հայտնել է Reuters գործակալությունը։
Կառավարությունը կարգադրել է քաղաքի բոլոր բնակիչներին գնալ օդանավակայան և այնտեղ սպասել հետագա հրահանգների։
«Ցանկացած ոք, ով մնում է այնտեղ, դա անում է իր կյանքի հաշվին»,- զգուշացրել են իշխանությունները։