Սննդաբանը հորդորել է հրաժարվել որոշ մթերքներից՝ երիտասարդ մնալու համար
Հագեցած ճարպերի և շաքարի ավելցուկ պարունակող մթերքները բացասաբար են ազդում օրգանիզմի վրա, ուստի ավելի լավ է խուսափել դրանցից։ Shantnews-ի փոխանցմամբ՝ այս խորհուրդը տվել է դիետոլոգ Նատալյա Սիլինան։
Նա նաև առաջարկել է օրական աղի ընդունումը նվազեցնել մինչև 5 գ։ Բացի այդ, ըստ նրա, շաքարը բացասաբար է անդրադառնում առողջության վրա․ ավելի լավ է նվազագույնի հասցնել դրա օգտագործումը կամ ամբողջությամբ հեռացնել սննդակարգից։
Բժիշկն ընդգծել է, որ երիտասարդությունը երկարացնելու և իմունիտետը բարձրացնելու ամենաճիշտ և անվտանգ միջոցը բազմազան ու հավասարակշռված սննդակարգն է, կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը, առողջ քունն առանց քնի քրոնիկ պակասի, և սթրեսի մակարդակի նվազեցումը։