Բժիշկը բացատրել է հարբեցողների անհիմն ագրեսիվությունը
Հարբեցողների անհիմն ագրեսիվության, զայրույթի և դյուրագրգռության պատճառը մագնեզիումի պակասն է, ասել է վիրաբույժ Ալեքսանդր Ումնովը։ Shantnews-ի փոխանցմամբ՝ նրա խոսքերը մեջբերում է Life-ը։
Ումնովը բացատրել է, որ ցանկացած ալկոհոլ ոչնչացնում է ուղեղի բջիջները և հանգեցնում է արժեքավոր նյութերի, այդ թվում՝ մագնեզիումի դուրսբերումն օրգանիզմից։ Բժիշկը նյարդային համակարգի առողջության համար անհրաժեշտ այս միկրոտարրն է կարևորել։ Դրա բացակայության պատճառով է, որ մարդը սկսում է տառապել տրամադրության անկումներից, դառնում անհիմն դյուրագրգիռ ու ագրեսիվ։
Նաև, ըստ Ումնովի, մագնեզիումի պակասը բացասաբար է անդրադառնում ճանաչողական կարողությունների և մարդու շարժումների համակարգման վրա։
Դրա պատճառով խմող մարդը սկսում է ավելի հաճախ բախվել ուրիշների հետ աննշան առիթներով և տառապում է ավելորդ հոգնածությունից, եզրափակել է նա: