Պրիգոժինի ինքնաթիռի կործանման վայրում 10 դի է հայտնաբերվել
Տվերի մարզում ավիավթարից հետո հայտնաբերվել է 10 դի, իրականացվում են մոլեկուլային գենետիկական փորձաքննություններ՝ պարզելու անձանց ինքնությունը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությանը։
«Նախնական քննչական գործողությունների ընթացքում վթարի վայրում հայտնաբերվել է 10 մահացածի դի։ Նրանց ինքնությունը պարզելու համար կատարվում են մոլեկուլային գենետիկական փորձաքննություններ»,- հայտնել են կոմիտեից։
ՌԴ ԱԻՆ-ի փոխանցմամբ՝ չորեքշաբթի Տվերի մարզի Կուժենկինո գյուղի մոտ վթարի է ենթարկվել Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ թռչող Embraer Legacy մասնավոր ինքնաթիռը։ Ինքնաթիռում գտնվող բոլոր տասը մարդիկ, ըստ նախնական տեղեկությունների, մահացել են։ Օդային տրանսպորտի դաշնային գործակալության կողմից տրամադրված ուղևորների ցուցակի համաձայն՝ Եվգենի Պրիգոժինը եղել է ուղեւորների թվում։ Ինքնաթիռը պատկանել է MNT-Aero ընկերությանը, որը մասնագիտացած է բիզնես փոխադրումների ոլորտում։