Թուրքիայի արտգործնախարարն այցելել է Ուկրաինա
Ուկրաինայի նախագահը Կիևում ընդունել է Թուրքիայի արտգործնախարարին։ Վոլոդիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Հաքան Ֆիդանին՝ հումանիտար օգնություն տրամադրելու, ուկրաինացի զինվորականներին աջակցելու և Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը սատարելու համար: «Կարևոր էր նաև, որ Ռեջեփ Էրդողանը օրերս հայտարարեց, որ Ղրիմը Ուկրաինա է»,- ասել է Զելենսկին:
Պաշտոնյաները քննարկել են նաև հացահատիկի գործարքը և Սև ծովի արգելափակման ռիսկերը։ Ուկրաինական կողմի տվյալով՝ Հաքան Ֆիդանը վստահեցրել է՝ Անկարան պաշտպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և սատարում Ուկրաինային։ «Սա է մեր հիմնական քաղաքականությունը»,- ասել է Ֆիդանը, հավելել, որ Անկարան աջակցում է խաղաղության՝ Ուկրաինայի բանաձևին:
Առաջիկայում նախատեսվում է Թուրքիայի արտգործնախարարի այցը նաև Ռուսաստան: