ԵԱՀԿ-ը չի կարող օգնել ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը. ՌԴ մշտական ներկայացուցիչ
Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) չի կարող հարթակ դառնալ ուկրաինական հակամարտության կարգավորման համար, հայտարարել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը «Իզվեստիա» թերթում հրապարակված հարցազրույցում։
«Չեմ կարծում, որ ԵԱՀԿ-ն կարող է հարթակ դառնալ ուկրաինական ճգնաժամի կարգավորման համար»,- ասել է Լուկաշևիչը՝ մեկնաբանելով Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստեի խոսքը, ըստ որի ԵԱՀԿ-ն կարող է հարթակ ծառայել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների համար 2025 թվականին՝ կազմակերպությունում Հելսինկիի նախագահության ժամանակ։
Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը հիշեցրել է, որ ավելի վաղ Մոսկվան «համաձայնություն էր տվել 2025 թվականին ԵԱՀԿ-ում Ֆինլանդիայի նախագահությանը, երբ այն դեռ ռազմական առումով չեզոք էր»։
«Բացի այդ, վերջին 30 տարվա ընթացքում կազմակերպությունը ոչ մի արդյունք չի գրանցել ԵԱՀԿ պատասխանատվության գոտում որևէ հակամարտության լուծման հարցում, լինի դա մերձդնեստրյանը, հայ-ադրբեջանականը, վրաց-աբխազականը, վրաց-հարավօսականը, Կոսովոն կամ տաջիկականը»,- նշել է Լուկաշևիչը: