Թալիբներն արգելել են իսլամական արժեքներին հակասող տեղեկատվության հրապարակումը
Թալիբներն արգելել են տեղեկատվության հրապարակումը, որը կարող է հակասել իսլամական արժեքներին։ Այս մասին հայտարարել է Աֆղանստանի ժամանակավոր կառավարությունում մշակույթի եւ տեղեկատվության փոխնախարար Մուհաջեր Ֆարահին, ում խոսքերը մեջբերում է РИА Новости-ին։
«Մենք ոչ մեկին թույլ չենք տա անհանգստացնել հանրությանը և հրապարակել որևէ բան, որը հակասում է իսլամական արժեքներին և ազգային շահերին», - ասել է Ֆարահին։
Պաշտոնյայի խոսքով՝ աֆղանական լրատվամիջոցները չպետք է խառնաշփոթ մտցնեն բնակչության գիտակցության մեջ։