Հերմինե Նաղդալյանի ընկերության հետ 199 մլն դրամի պայմանագիր է կնքվել ճանապարհների նորոգման համար
Տարածքային կառավարման նախարարության կարիքների համար ճանապարհների նորոգման պայմանագիր է կնքվել ԱԺ նախկին փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ընկերության հետ։
Միջին նորոգման աշխատանքներ կիրականացվի Վանաձոր-Ստեփանավան ճանապարհին՝ թունելից դեպի Գարգառ գյուղ տանող հատվածում։ Վերանորոգման ենթակա ճանապարհահատվածը մոտ 4 կմ է։ Այն նորոգելու համար կազմակերպված մրցույթին դիմել է միայն «Սիսիանի ԲՈւԱՏ» ՍՊ ընկերությունը։ Մրցույթին ՍՊԸ-ն առաջարկել է 199 միլիոն դրամով կատարել 254 միլիոն դրամ նախահաշվային գնով աշխատանքը։
«Սիսիանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2004 թվականին։ Հիմնադիրներից մեկը եղել է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, որն այդ ժամանակ Ազգային ժողովի պատգամավոր էր։ Այս ընկերությունը մի շարք պետական գնումների մասնակցել և հաղթել է։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։