Ինչքան տեսնում եմ բոլորի պայքարը ներքաղաքական է, իսկ նպատակը՝ հանուն իշխանություն ունենալուն. Արշավիր Ղարամյան
Վերջին տարիներին տարբեր շրջանակների կողմից՝ կլինի թե իշխանական,թե ընդիմադիր կեցվածք ունեցող քաղաքական և հասարակական միվորումների,ազգային և հանրային շարժումների և նրանց ղեկավար մարմիների ու առաջնորդների կողմից անընդհատ թմբկահարվում է,որ իրենց պայքարը ազգային-ազատագրական է: Այս մասին ֆեյսբուքում գրել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը.
«Հիմա հարց՝
1. Ի՞նչ է իրենից ենթադրում ազգային-ազատագրական պայքարը :
2. Ի՞նչ մեթոդներով և գործողություներով է մղվում ազգային-ազատագրական պայքարը:
3. Ում և ի՞նչի դեմ է ուղված ազգային-ազատագրական պայքարը և ովքեր ու որոնք են թիրախները:
Հ.Գ. Իսկ,թե ի՞նչ է ենթադրում ազգային-ազատագրական պայքարը իրականում՝ կարծում եմ պետք է լավ սերտել պատմության դասերը:
Ինչքան տեսնում եմ բոլորի պայքարը ներքաղաքական է , իսկ նպատակը՝ հանուն իշխանություն ունենալուն...»